«Գյումրի»-ն տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ 90-84 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:
Այս մրցաշրջանում «Լես Ֆոքսիս»-ը դեռևս ոչ մի հաղթանակ չի տարել:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 39 միավորով: Նա նաև 2 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունվարի 15-ին. ժամը՝ 12:00-ին «Հատիս»-ը կընդունի «Գյումրի»-ին: