bfa_arm

Հայկական և վրացական ակումբները կմասնակցեն Բասկետբոլի Կովկասյան լիգային

Հայաստանում կանցկացվի բասկետբոլային ևս մեկ կանոնավոր առաջնություն, որը կկոչվի Կովկասյան լիգա:

Այս մրցաշարի նպատակն է ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում պրոֆեսիոնալ բասկետբոլի զարգացումը, մարզիկների վարպետության բարձրացումը, Հայաստանի ազգային հավաքականի համար միջազգային փորձի հնարավորություն ստեղծելը:

Բասկետբոլի Կովկասյան լիգան կազմակերպելու է «Sport Studio» ՀԿ-ն:

Լիգային մասնակցելու է 8 թիմ՝
Հայաստանից՝ «Մեդ Ֆոքսիս,«Վահագնի Սիթի»
«Դվին», «Կիլիկիա», «Նոր Բայազետ», «Սուպերսոնիքս»,
Վրաստանից՝ «Մեգա» և «Գորի» թիմերը:

Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը:

Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնությունը կանցկացվի երեք փուլով՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը:

Եզրափակիչ չորս խաղերը կանցկացվեն 2022 թվականի մարտի 20-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը:

Հանդիպումները կկայանան տնային մեկնումներով, բացառությամբ արտասահմանյան թիմերի, որոնք խաղալու են տուրով: