Հայկական և վրացական ակումբները կմասնակցեն Բասկետբոլի Կովկասյան լիգային
2021-11-29 19:40
Հայաստանում կանցկացվի բասկետբոլային ևս մեկ կանոնավոր առաջնություն, որը կկոչվի Կովկասյան լիգա:
Այս մրցաշարի նպատակն է ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում պրոֆեսիոնալ բասկետբոլի զարգացումը, մարզիկների վարպետության բարձրացումը, Հայաստանի ազգային հավաքականի համար միջազգային փորձի հնարավորություն ստեղծելը:
Բասկետբոլի Կովկասյան լիգան կազմակերպելու է «Sport Studio» ՀԿ-ն:
Լիգային մասնակցելու է 8 թիմ՝ Հայաստանից՝ «Մեդ Ֆոքսիս,«Վահագնի Սիթի» «Դվին», «Կիլիկիա», «Նոր Բայազետ», «Սուպերսոնիքս», Վրաստանից՝ «Մեգա» և «Գորի» թիմերը:
Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը:
Բասկետբոլի Կովկասյան լիգայի կանոնավոր առաջնությունը կանցկացվի երեք փուլով՝ 2021 թվականի նոյեմբերի 29-ից մինչև 2022 թվականի մարտի 20-ը:
Եզրափակիչ չորս խաղերը կանցկացվեն 2022 թվականի մարտի 20-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը:
Հանդիպումները կկայանան տնային մեկնումներով, բացառությամբ արտասահմանյան թիմերի, որոնք խաղալու են տուրով: