bfa_arm

«Արցախ»-ը հաղթեց «Լես Ֆոքսիս» ակումբին

VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի առաջին շրջանի հինգերորդ խաղում «Արցախ»-ը տոնեց իր առաջին հաղթանակը՝ 70-51 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Նայրա Ուիլյամսն էր (Արցախ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 6 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ժամը՝ 12:00-ին «Գյումրի»-ն կընդունի «Արցախ»-ին: