«Գյումրի»-ն տարավ իր հինգերորդ հաղթանակը՝ 81-80 հաշվով առավելության հասնելով «Երևան Բասկետ» ակումբի նկատմամբ:
Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 7 հաղթանակ, կրել 2 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրչ)՝ վաստակած 35 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 9 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին. ժամը՝ 18:30-ին «Հատիս»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: