Եզրափակիչ շարքի երկրորդ խաղում միմյանց հետ մրցեցին «Հատիս»-ը և «Երևան Բասկետ»-ը:
«Հատիս»-ը 85-72 հաշվով առավելության հասավ «Երևան Բասկետ»-ի նկատմամբ՝ դիմակայության հաշիվը դարձնելով 1-1:
Եզրափակիչ շարքը կավարտվի այն դեպքում, երբ թիմերից մեկը կգրանցի 2 հաղթանակ:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 19 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 5 արդյունավետ փոխանցում:
Եզրափակիչի վերջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը՝ 18:30-ին: