bfa_arm

VBET Ա-Լիգա. «Արարատ»-ը հաղթեց ՖԻՄԱ ակումբին

VBET Ա-Լիգայի շրջանակում կայացավ հերթական հանդիպումը, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Արարատ»-ը և ՖԻՄԱ-ն:

«Արարատ»-ը, անցկացնելով իր առաջին հանդիպումը, կարողացավ 115-98 հաշվով առավելության հասնել ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:

Խաղում ամենաարդյունավետը Մայքլ Սպարկսն էր (Արարատ)՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, «ԱԻԱ Սթարս»-ը կընդունի ԲԿՄԱ-ին: Խաղի սկիզբը՝ 21:15-ին: