«Հատիս»-ը տարավ իր յոթերորդ հաղթանակը՝ 68-80 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:
Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 7 հաղթանակ, կրել 1 պարտություն:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հեմա Ֆրանկլինն էր (Գյումրի)՝ վաստակած 44 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց անդրադարձող գնդակին, կատարեց 2 արդյունավետ փոխանցում:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 7-ին. ժամը՝ 18:30-ին «Երևան Բասկետ»-ը կընդունի «Լես Ֆոքսիս»-ին: