bfa_arm

«Երևան Բասկետ»-ը հաղթեց «Լես Ֆոքսիս»-ի դեմ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Երևան Բասկետ»-ը տարավ իր վեցերորդ հաղթանակը՝ 83-73 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Երևան Բասկետ»-ը տարել է 6 հաղթանակ, կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Օթմ Ուիլյամսն էր (Երևան Բասկետ)՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 8-ին. ժամը՝ 15:00-ին «Գյումրի»-ն կընդունի «Արցախ»-ին: