bfa_arm

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Ջիբրալթարին

Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի A ենթախմբում:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 99-36 հաշվով հաղթեց Ջիբրալթարի հավաքականին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 8 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 19-ին`մրցելով Մալթայի հետ: