bfa_arm

Նոր ռեկորդ հայկական բասկետբոլում

2021-02-13 11:27
Մեկնարկել են Հայաստանի տարբեր տարիքային խմբերի առաջնությունները, որոնց մասնակցում են բազմաթիվ թիմեր Երևանից և մարզերից:


2021 թվականը հայկական բասկետբոլի համար նշանավորվում է նոր ռեկորդով, քանի որ կանոնավոր առաջնություններ են անցկացվում միանգամից վեց տարիքային խմբերում:



Ասպարեզ են դուրս եկել տղաների և աղջիկների մինչև 12, 14 և 16 տարեկանների թիմերը: Մասնակինցերի քանակը բավական շատ է, ինչի պատճառով էլ դեռ ընթանում են որակավորման փուլի հանդիպումներ, որոնց ավարտից հետո էլ կսկսվեն կանոնավոր առաջնությունները:


ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հետ զրույցում ասաց հետևյալը.


- Արդեն չորրորդ մրցաշրջանն է, ինչ անցկացնում ենք կանոնավոր առաջնություններ, որը թույլ է տալիս մարզիկներին մի քանի ամիս շարունակ կայուն խաղային պրակտիկա ունենալ: Ուրախալի է տեսնել, որ տարիքային առաջնությունների քանակն ավելանում է, սակայն ձեռք բերածով չենք բավարարվելու: Արդեն իսկ աշխատանքներ են տարվում, որ գալիք տարիներին ունենանք նաև էլ ավելի շատ տարիքային խմբերի առաջնություններ և ավելի մասսայական դարձնենք բասկետբոլը Հայաստանում:



Կարևոր է, որ պետական ինքնակառավարման մարմինները և ԿԳՄՍ-ն ավելի մեծ աջակցություն ցուցաբերեն մարզադպրոցներին, բասկետբոլի խմբակներին, որ հնարավոր լինի հասնել ցանկալի արդյունքի: