bfa_arm

«Հատիս»-ը հաղթեց «Լես Ֆոքսիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 76-59 հաշվով առավելության հասնելով «Լես Ֆոքսիս» ակումբի նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Փեյթոն Թեյլորն էր (Հատիս)՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 14 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 9 արդյունավետ փոխանցում:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 16 հաղթանակ, կրել 1 պարտություն: