bfa_arm

Կանանց Հայաստանի Մ16 հավաքականը եզրափակչում է

Ալբանիայում ավարտին է մոտենում կանանց մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները:

Հայաստանը կիսաեզրափակչում 75:51 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լիա Կրումիանը: Նա վաստակել է 32 միավոր, 9 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Հայաստանը եզրափակչում կմրցի Անդորրա-Կիպրոս զույգի հաղթողի հետ:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 17-ին՝ Երևանի ժամանակով 21:30-ին: