bfa_arm

Հուշամրցաշար՝ նվիրված Արամ Մկրտչյանի հիշատակին

Ա-Լիգայի նախաձեռնությամբ կայացել է հուշամրցաշար՝ նվիրված Արցախյան պատերազմում հերոսաբար զոհված Արամ Մկրտչյանի հիշատակին։ 

Սեպտեմբերի 5-7-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված բասկետբոլային մրցաշարի հաղթող դարձավ «ԲԿՄԱ» թիմը, որն անցկացրած երեք հանդիպումներում տոնեց 3 հաղթանակ։

Պարգևատրումից հետո հաղթող թիմի անդամներն իրենց մրցանակը հանձնեցին Արամ Մկրտչյանի ծնողներին։