bfa_arm

Հայաստան - Ալբանիա հանդիպման հավատարմագրում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան սկսում է Աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլի
Հայաստան-Ալբանիա հանդիպման հավատարմագրումը։

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել խաղը լուսաբանելու համար, պետք է մինչև փետրվարի 23-ը info@bfa.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ նշելով անուն ազգանուն, ԶԼՄ-ի անվանում և զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից)։