VBET Ա-Լիգայի եզրափակիչ դիմակայության 2-րդ խաղում «Էրեբունին» 109։107 հաշվով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 4:0:
Արդյունքում «Էրեբունին» դարձավ VBET Ա-Լիգայի 2021/22 մրցաշրջանի չեմպիոն, երկրորդը «Ուրարտուն» է, երրորդը՝ «Արցախ»-ը:
Նշենք, որ «Էրեբունին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Օմեգա Հարիսը (Էրեբունի), որը վաստակեց 29 միավոր: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 10 արդյունավետ փոխանցում:
Հայտնի դարձան նաև VBET Ա-լիգայի այս մրցաշրջանի լավագույնները՝
Լավագույն հայ բասկետբոլիստ՝ Վարդան Բիդրոսյան («Արարատ»)
Լավագույն պաշտպան՝ Օմեգա Հարիս («Ուրարտու»)
Լավագույն խաղարկող՝ Ջասթին Սաթն («Արցախ»)
Լավագույն թեթև հարձակվող՝ - Դենզել Մենսահ (ԲԿՄԱ- «Ուրարտու»)
Լավագույն ծանր հարձակվող՝ Վարդան Բիդրոսյան («Արարատ»)
Լավագույն կենտրոնական - Դիուան Ուայթ («Ուրարտու»)
Լավագույն երիտասարդ խաղացող՝ Մարատ Միքայելյան (ԲԿՄԱ)
Լավագույն մարզիչ՝ Նարեկ Ավետիքյան («Էրեբունի»)
MVP-ն բաժին հասավ Օմեգա Հարիսին «Էրեբունի» ակումբից: