bfa_arm

VBET Ա-Լիգա. «Էրեբունի»-ն հաղթեց «Արարատ»-ին

VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունի»-ն և «Արարատ»-ը:

«Էրեբունի»-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 92-79 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ: 

Խաղում ամենաարդյունավետը Դեշոն Վիլսոնն էր (Արարատ)՝ վաստակած 27 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 7 արդյունավետ փոխանցում: