bfa_arm

Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Սան Մարինոյին

Մալթայում շարունակում են ընթանալ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումները:

Հայաստանը երկրորդ տուրում մրցեց Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 78:66 հաշվով:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղը: