Մալթայում շարունակում են ընթանալ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հանդիպումները:
Հայաստանը երկրորդ տուրում մրցեց Սան Մարինոյի հավաքականի հետ՝ առավելության հասնելով 78:66 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականը հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վաղը: