bfa_arm

«Գյումրի»-ն պարտվեց «Հատիս»-ի հետ խաղում

Շարունակում են ընթանալ VBET Հայաստանի կանանց առաջնության 2021/22 թթ. մրցաշրջանի հանդիպումները:

«Հատիս»-ը տարավ իր հերթական հաղթանակը՝ 98-81 հաշվով առավելության հասնելով «Գյումրի» ակումբի նկատմամբ:

Անցկացրած խաղերից հետո «Հատիս»-ը տարել է 15 հաղթանակ, կրել 1 պարտություն: Իսկ «Գյումրի»-ն տարել է 7 հաղթանակ, կրել 9 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Սարա Էդմոնդն էր (Հատիս)՝ վաստակած 30 միավորով: Նա նաև կատարեց 7 արդյունավետ փոխանցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին. ժամը՝ 18:30-ին «Երևան Բասկետ»-ը կընդունի «Գյումրի»-ին: