bfa_arm

Միքայել Պողոսյանը՝ Հայաստանի Մ16 հավաքականի գլխավոր մարզիչ

Միքայել Պողոսյանը նշանակվել է Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ՝ նախապատրաստվելու 2025 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը։

Պողոսյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում 2016 թվականին նվաճել է Փոքր երկրների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։

2022 թվականից նա ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։

Վերջին տարիներին Պողոսյանը գլխավորել է «Ուրարտուն», աշխատել տարբեր տարիքային հավաքականների հետ:

Նշենք, որ Մ16 հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կկայանա 2025 թվականի հուլիսի 5-13-ը Տիրանայում, Ալբանիա։