bfa_arm

Մարզչական նշանակումներ Հայաստանի հավաքականներում

Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ:

2023 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

Արեգ Վաթյանը փորձառու մասնագետ է: Նրա գլխավորությամբ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ բազմիցս ելույթ են ունեցել միջազգային հարթակներում: 2017 թվականին գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Իսկ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր աշխատանքը կշարունակի Զորիկ Իսաջանին:

Նա երկար տարիների մարզչական փորձ ունի: 2007- 2009 եղել է «Րաֆֆի» միության գլխավոր մարզիչը, 2010-2015թթ. Գլենդել քոլեջի օգնական մարզիչ: 2015 թվականից մինչև օրս հանդիսանում է Մերդինյան վարժարանի ընդհանուր մարզական պատասխանատու։ 2022 թվականին նրա գլխավորությամբ տղաների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն: